Շվեյցարական ժամացույցների Chopard ընկերությունը, որը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է, արդեն պատրաստվում է հաջորդ տարվա միջոցառմանը և այդ առիթով թողարկել է բացառիկ կրիչներ: Այն հյուրերը, ովքեր կցանկանան պահպանել լուսանկարներ և այլ տեղեկություններ ելույթների մասին, Chopard-ը նրանց նվիրելու է ոսկեջրած կրիչ-կուտակիչներ:
Ուղղանկյուն կաղապարն ամբողջությամբ ոսկեջրված է, վրան պատկերված է Կաննի կինոփառատոնի գլխավոր խորհրդանիշը` «Արմավենու ոսկե ճյուղը»` չինական կարմիր ներկով, իսկ հակառակ կողմում գրված է Chopard:
Այս ճոխ կրիչ-կուտակիչի դիզայնի հեղինակը Պասկալ Գրենաշերն է, այն արտադրվել է Շվեյցարիայում:
Շվեյցարական այս ապրանքանիշը արդեն 15 տարի Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է:








































