Մարոկոյի թագավորը, երկրում ցույցերի հետագա զարգացման մտավախություն ունենալով, որոշում է կայացրել ձևավորել Տնտեսական և սոցիալական խորհուրդ: Նրան այս քայլին են դրդել անցած կիրակի երկրում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիաները` բարեփոխումներ իրականացնելու պահանջով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախատեսվում է, որ խորհուրդն իր գործունեությամբ աջակցելու է կառավարությանն ու խորհրդարանին: Սահմանադրության համաձայն` այն նաև կարծիք է արտահայտելու տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կրթությանը: Սահմանադրությունը նախատեսել էր նման խորհրդի գոյություն նաև նախկինում, սակայն այն ձևավորվում է առաջին անգամ: