El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը տեղի կունենա առաջիկա 48 ժամվա ընթացքում: Անգլիական ակումբի նախագահ Դանիել Լևին վերջապես համաձայնել է վաճառել խաղացողի տրանսֆերային իրավունքները, իսկ Մոդրիչն իր հերթին տեղափոխվում է Մադրիդ՝ բժշկական զննումն անցնելու:
Ընդ որում՝ հաշվի առնելով Լուկա Մոդրիչի տեղափոխությունը՝ Մադրիդի «Ռեալ»-ը վերսկսկել է բանակցել «Միլան»-ի հետ Կակայի տրանսֆերի վերաբերյալ: Մոդրիչի տրանսֆերից ստացված գումարը Վիլաշ Բոաշը ցանկանում է ծախսել՝ ձեռք բերելով կիսապաշտպաններ:






































