«Ղարաբաղը մուսուլմանական հող է և այն վաղ, թե ուշ կվերադարձվի իր իրական տերերին», հայտարարել է Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյու Փաշազադեն: 1news.az-ի փոխանցմամբ, նա այս մասին ասել է Մուհամադ մարգարեի ծննդյան տոնի կապակցությամբ կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ:
«Նրանք, ովքեր արդարությունը չեն տեսնում, կույր են: Ղարաբաղը ադրբեջանական հող է, և ես կոչ եմ անում ռեալ նայել ղարաբաղյան խնդրին: Մենք պետք է պահպանենք ադրբեջանական հողերը, որ մեզ տվել է Ալլահը»,- ասել է Փաշազադեն:









































