Tuesday, 16 06 2026
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում

Հայ-թուրքական կարգավորման տապալումը ավելի մեծ ձախողում է Թուրքիայի, քան Հայաստանի համար. Իլհան Թանըր

Թուրքական Vatan պարբերականի լրագրող Իլհան Թանըրը հարցազրույց է տվել news.az-ին, որում կարծիք է հայտնել, Թուրքիան ավելի շատ բարոյական պարտավորություն ունի՝ բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ, և բարելավման այդ գործընթացի տապալումը ավելի մեծ անհաջողություն է հենց Անկարայի, ոչ թե Երևանի համար: Եվ դա Թուրքիան պետք է անի որպես մեծ եղբայր, որն ավելի լուրջ տնտեսական հաջողությունների է հասել, իսկ Հայաստանը Թուրքիայի կարիքն ունի, որպեսզի ազատվի Ռուսաստանից կախված լինելուց:

«Հակառակ դեպքում Թուրքիան միշտ երևալու է որպես Հայաստանի հետ վատ հարաբերությունների հարցում մեղավոր կողմ՝ մանավանդ հաշվի առնելով 1915-ի ողբերգական իրադարձությունները: Առանց Հայաստանի հետ համաձայնության գալու, Թուրքիան երբեք չի կարողանա իրեն ներկայացնել որպես խաղաղասեր պետություն, որը կարող է հաշտվել իր պատմության հետ: Այդ իսկ պատճառով, չնայած տարածաշրջանային էներգետիկ նախագծերին մասնակցությանն ու Վրաստանի և Ադրբեջանի հետ լավ հարաբերություններին, ինչի արդյունքում Թուրքիան դարձել է տարածաշրջանային ազդեցիկ դերակատար, առանց Հայաստանի հետ լավ հարաբերությունների, Թուրքիան հաջողության չի կարող հասնել»,- ասել է Թանըրը:

Պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանը մերժում է ղարաբաղյան հակամարտությունում թուրքական միջնորդությունը, լրագրողը կարծիք է հայտնել, որ Անկարան այդ գործընթացում չի կարող անկողմնակալ լինել, քանի որ աջակցում է Ադրբեջանի փաստարկներին:

«Ռուսաստանը վերջին շրջանում բարելավել է հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալուն զուգահեռ: Այս առումով Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները կարող են ավելի ազդու լինել հակամարտության կարգավորման գործընթացում: Ռուսաստանը թե՛ ինքնուրույն, թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ ավելի լավ է ներկայացված իբրև կարգավորման գործընթացում արդյունավետ դերակատար: ՌԴ նախագահ Մեդվեդևը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կարճ ժամանակում մի քանի հանդիպում է ունեցել, իր անձնական երաշխիքը ներդնելով: Այս պատճառով, չնայած հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստանին ձեռնտու չէ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, սակայն Անկարայի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունների բարելավումը կարող է փոխել այս հաշվեկշիռը: Ռուսաստանը ցանկանում է խաղաղարարի կերպարով հանդես գալ, հատկապես՝ ռուս-վրացական պատերազմից հետո, բացի այդ, հայ-թուրքական բաց սահմանը հնարավորություն կտա «պատժել» Վրաստանին, որը Հայաստանի և Թուրքիայի միջև տրանզիտային երկիր լինելուց զգալի օգուտներ է ունենում: Սակայն հնարավոր չէ կանխատեսել Կրեմլի հարավկովկասյան ռազմավարությունը, հատկապես՝ ղարաբաղյան ռազմավարությունը: Իրականությունը ցույց է տալիս, որ Անկարան և Մոսկվան պետք է համատեղ աշխատեն, որպեսզի ղարաբաղյան ներկայիս ստատուս-քվոն սկսի փոխվել»,- եզրակացրել է փորձագետը:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե թյուրքական պետություններն ընդունում են, որ Թուրքիան դառնա տարածաշրջանային գերտերություն, բայց չէ՞ որ կան նաև Հայաստանն ու Վրաստանը, Թանըրը շեշտել է, որ Թուրքիան նման նկրտումներ ունի դեռ սառը պատերազմի տարիներից, իսկ 90-ականներին դա հնարավոր չի եղել թուրքական ներքին խնդիրների և հատկապես աղետալի տնտեսական վիճակի պատճառով: Ներկայումս, սակայն, իրավիճակը փոխվել է, և Վրաստանն այլևս լուրջ արգելք չէ Թուրքիայի` տարածաշրջանային տերություն դառնալու ճանապարհին: Նրա կարծիքով, Անկարային մեծ տեղ են տալիս նաև Եվրոպայում՝ կապված էներգառեսուրսների առաքումների ուղիների դիվերսիֆիկացման հետ: Հայաստանը նույնպես ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ: Ավելի լուրջ է խնդիրը Ռուսաստանի հետ, որտեղ հասկանում են, որ Թուրքիան տարածաշրջան «եկել է, որ մնա», և ջանքեր են գործադրում թուրքական մասնակցությամբ նախագծերը տորպեդահարելու համար: Այդ իսկ պատճառով թուրքական ղեկավարությունը պետք է լավ աշխատի հասկանալու համար, թե արդյոք ռուսական և թուրքական շահերը կարո՞ղ են համատեղվել Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում