Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բոյկոտում եմ

Ավարտվեց «Հարսնաքարի» գործով նախաքննությունը: Հասարակությունը, անցյալի դառը փորձի հիման վրա, իրավունք ունի հիմնավոր կասկածներ ունենալու՝ չնայած որոշ ամբարտավաններ չքաղաքականացնելու և հապճեպ գնահատականներ չտալու կոչեր են անում:

Այս ամենը քիչ է, մի խումբ անպատկառ մարդիկ էլ, անտեսելով քաղաքացի Հայրապետյանի ինքնախոստովանությունը բռնություն կիրառելու առումով և կարծես չտեսնելու տալով նրա անհանդուժելի հակամշակութային կեցվածքը, քողարկվելով կեղծ ժողովրդավարությամբ ու խղճի ազատությամբ, թախանձագին խնդրում են ու ստորագրահավաք կազմակերպում, որպեսզի ինքնադատաստանը սատարող, ծեծը ջութակից վեր դասող, չակերտավոր հասարակական գործիչը հանկարծ վայր չդնի իր մանդատը: Տեսնես՝ ի՞նչ օրհասական վտանգից են ուզում փրկել մեզ այդ վայ-մտավորականները, ովքեր, հավանաբար, առավել լավատեղյակ են քաղաքացի Հայրապետյանի հասարակական-քաղաքական գործունեությանը ու քաջ գիտակցում են, որ հայ ազգի հասարակական միտքը անդառնալի կորուստներ կկրի քաղաքական թատերաբեմից մականունավոր պատգամավորի հեռանալու դեպքում:

Սա մեր բարոյականության լակմուսի թուղթն է: Առողջ ու կայացած, իսկապես ժողովրդավարական հասարակության մեջ հեղինակություն վայելող ցանկացած անձ միանշանակ կայպաներ այդպիսի պահվածքով անհատին, էլ ուր մնաց թե խնայեր հասարակական գործչին: Մեր երկրում դեռևս հիմնարար արժեքները աներկբա սահմանված չեն, ու մարդը կարող է հպարտանալ աշխարհում ամենաառաջին քրիստոնյա ազգի ներկայացուցիչը լինելու փաստով` միևնույն ժամանակ իր կենցաղում մերժելով պատվիրանների ճնշող մեծամասնությունը: Ծնողները կարող են մերկապարանոց հայտարարություններ անել իրենց երեխայի կրթության առաջնայնության մասին՝ զուգահեռաբար մտահոգվելով միայն գնահատականներով, իսկ վատագույն դեպքում էլ՝ այդ արդյունքը գնելու փորձեր կատարելով: Դե իսկ գիտական կոչում ու աստիճան ունեցող մարդիկ էլ, ովքեր, որպես կանոն, տվյալ հասարակության խղճի խտացումն են, կարող են «պատվերով համերգ» տալ, իսկ լավագույն դեպքում` լռել: Մի տեսակ որբացածի զգացողություն է պարուրում: Մեկ 1915 թվականին մազապուրծ եղած սերունդն էր մատնված ինքն իր հայեցողությանը, մեկ էլ՝ անկախության սերունդը, որն այս քսան տարիների ընթացքում չտեսավ պետության իրավարար ներկայությունն ու մտավորականության բարոյական արթնությունը: Անզորության մակընթացության տակ մեռնում է վերջին հույսը, որպեսզի, հավանաբար, ծնունդ առնի իրական քաղաքացին:

Անկախության համար պայքարի ելած 1988-ի երիտասարդությունն ու քաղաքական առաջնորդները գահընկեց արեցին կեղծ ու ժամկետանց հեղինակություններին, ովքեր ամենահաս ամենազորությամբ 70 տարիների ընթացքում անշարժացրել ու հավերժության մեջ քարացրել էին մարդկանց` զրկելով քայքայվող համակարգի փլատակներից փրկվելու նախաձեռնողականությունից: Մոնումենտալ հավասարակշռությունը կորցրած մարդիկ պատվանդանից Մերկուրովի Լենինին իջեցնելու ընթացքում, ծեսի մոգական ուժով տարված, «բողոքականին» հատուկ ցասմամբ, աղբամանը նետեցին հեղինակությունն, ու մինչ օրս հայ հասարակությունը չի կարողանում վերագտնել իր առաջապահներին: Չկա բառն, ու չկան այն կրողները: Եղած մի քանի մտավորականներն էլ այնպես են վախենում այդ բառից, որ ակամայից մտածում ես, թե անվանարկել ես: Իսկ իրենց մտավորական հռչակածները սեփական բարոյականությամբ ու բարքերով ավելի են խորացնում այս ճգնաժամը: Շուտով, եթե այսպես շարունակվի, այդ բառը կգործածեն ծաղրուծանակի ենթարկելու համար, ու մեր հասարակության մեջ մականունավոր պատգամավորներն ու մանկլավիկները իսկական մտավորականներին կկոչեն այդ բառով, բայց՝ արդեն շարժելով բոլորիս ծիծաղն ու քամահրանքը: Առանցքը շուռ կգա, մենք էլ կհայտնվենք դիստոպիական անբռնազբոս քաջաշխարհում:

Այս տարիների ընթացքում ընտրությունների սոմատիկ դեղահաբով կերակրել են հայերիս` ազատության մասին հալյուցինացիաներով փոխարինելով իրականությունը: Տարբեր հեղինակավոր եվրոպական և այլ կազմակերպություններ էլ, իրենց լուրջ առաքելություններով ու ոչինչ չասող զեկույցներով, իրականության ու խաբկանքի միջև սահմանը ջնջելով, արջի ծառայություն են մատուցել մեզ ու բետոնել իշխանության պատվանդանը: Հիմա էլ տեխնոլոգիական առաջընթացի էլեկտրական լապտերակիրների տեղական գործիչները, 1917 թվականի բոլշևիկյան կոմիսարների նման, ազատության նոր փոխանորդ են մատուցում. Հայաստանի տնտեսական զարգացումը տեսնում են այն հանքավայր հայտարարելու և միջազգային աճուրդի հանելու, մեր բնաշխարհը 670 հանքերով, իսկ արևը` Էդիսոնի գյուտով փոխարինելու մեջ: Այս խրտնած նժույգի ու անհաղորդ եզի արանքում էլի զոհասեղանին են դնելու մեր երիտասարդին: Ազատության ծառն էլ նորից ջրելու են արյամբ, իսկ ժամանակը դադար է առնելու մայրերի լացով: Մի տեսակ՝ արնախում մարդու երազում հայտնվածի մղձավանջ է: Թվում է, թե պատմությունը որոշակի պարբերականությամբ ինքն իր հաստատած մեղեդային կառույցներն է պարտադրում` մեզ թողնելով միայն իմպրովիզի ազատության հնարավորությունը:

Հարկավոր է պատռել այս գծային տրամաբանության պատանքն ու դուրս գալ մարդկային բարոյականության նոր մակարդակ: Մենք վաղուց արդեն բնամթերքով հաղորդակցվելու իրականությունից անցել ենք արժեքների փոխանակման դրամական տնտեսական համակարգին: Միայն թե մինչ օրս սպառողական մրցավազքում բթացած բարոյականությամբ առաջնորդվող մարդն այդ արժեքները փոխարինել է գնապիտակներով ու ամեն բան առուծախի ենթարկելու ցածրակարգ շարժառիթներով բավարարում է ստորաքարշ ցանկություններն ու անասնական կարիքները: Գլոբալ շուկայում վաճառվում է ամեն բան` երիկամ, երեխա, նախնիների գերեզման, բնաշխարհ, խիղճ ու ազատություն: Մարդն իրեն հարց չի տալիս, թե ինչ արժե «Նայք»-ի սպորտային կոշիկը: Հայտարարված 50 տոկոս զեղչի գինարբուքից մոլեգնող երևակայությամբ, անասելի հրճվանքով գնում է մի քանի զույգ՝ ուղեղի հետնաբակում բթացնելով անմարդկային պայմաններում աշխատող անչափահասների տառապանքի ու արժանապատիվ աշխատանքի իրավունքի ոտնահարման մասին հեռավոր ու բոլորիս հետ կապ չունեցող երրորդ աշխարհի երկրներից մեկում տեղ գտած լուրը: Բայց ինչո՞ւ այդքան հեռու, հենց այստեղ` Հայաստանում, Վահե Ավետյանի մահից օրեր անց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մարդիկ իրենց հարսանյաց հանդեսն էին տոնում, իսկ մի քանի օր առաջ էլ Սևանի «Հարսնաքարում» բթացած ու տգետ հայ մարդը հերթական արևայրուկն էր վայելում: Էլ չնշեմ խանութների ու ժամանցի օբյեկտների ցանցերի մասին, որտեղ միայն «Բջնի» ու «Նոյ» են առաջարկում: Մենք էլ ապուշի պես սպառում ենք: Ապուշ ենք, այլապես կգիտակցեինք այն իշխանությունը, որին տիրացել ենք մեր գնողունակության ուժով: Այդ ուժը իրավունքի աղբյուր է, բայց քանի դեռ չենք գիտակցել, սնուցում ենք այլոց ուժի իրավունքն ու ինքնակամ նստում սոմատիկ թմրանյութի ներարկիչի ասեղի ծայրին:

Մեր գրպանում առկա յուրաքանչյուր դրամ ընտրության քվե է, որի գիտակցված գործածության դեպքում կարող ենք հեշտ ու հանգիստ, առանց ավելորդ ջանք գործադրելու ու մեր զավակներին զոհաբերելու, առանց երկրից արտագաղթելու և այս այլանդակ համակարգի հետ առճակատվելու, սնանկացնել դրա պատվարն ու հենարանը հանդիսացող, քրեական անցյալ ունեցող հեղինակություններին: Մեթոդական, հաստատուն ու գիտակցված քայլերով կարող ենք ծնկի բերել բոլոր օլիգարխներին: Հիմա, հավանաբար, կասեք, թե այդպես սոված կմնանք, ամեն ինչ այս երկրում արտադրում կամ էլ ներկրում են այդ հանցագործ տարրերը: Համաձայն եմ, բայց մասամբ: Քաղաքացի Հայրապետյանի (ում ավելի լավ գիտենք Նեմեց Ռուբո մականունով) ֆինանսատնտեսական ու հանրային սնանկացումը կարող է դառնալ մեր երկրի զարթոնքի տապանակը կամ էլ հավաքական գերեզմանի տապանաքարը: Այստեղ ճշտվելու է մեր արժեքային հաստատումների` «մտավորական-հանցագործ» հեղինակության առանցքի աստիճանական պտույտի ուղղությունը: Դրա խթանը կարող է հանդիսանալ յուրաքանչյուրիս գրպանի պարունակության գիտակցված գործածության ու քաղաքացիական քվեարկության համակարգի մեկնարկը: Բոյկոտելով քաղաքացի Հայրապետյանի կողմից հասարակությանը մատուցվող ապրանքներն ու ծառայությունները՝ մենք աստիճանաբար կարող ենք բոյկոտել նաև միայն նրա ապրանքանիշը առաջարկող օբյեկտներն ու այդ մասին հրապարակավ հայտարարել, որպեսզի մյուսների համար սա լավ դաս լինի: Եթե մենք կարողանանք մոբիլիզացվել այնքան, որ շատ կարճ ժամկետում մեր ֆինանսական անհնազանդությամբ իսկապես լուրջ հարված հասցնենք թե՛ մականունավոր պատգամավորին, թե՛ նրան սատարող առևտրային կազմակերպություններին, ապա մյուսների համար սա դաստիարակչական նախադեպ կդառնա: Միայն քաղաքացիական ինքնակազմակերպմամբ ու ֆինանսական անհնազանդությամբ է հնարավոր քվերակության այս համակարգով չեղարկել գործող արատավոր ընտրական մեխանիզմները, որտեղ այդ մականունավորները, մեր գրպանից սնվելով, ստիպել են հասարակության մի ստվար զանգվածի հանցակցել ու ստորագրել լուռ համագործակցության հուշագիր: Մենք ենք մեր քվեի տերը, ու դրա համար ոչ մի օրենսդրություն հարկավոր չէ: Պարզապես պահանջվում է բարձր բարոյականություն ու գիտակցված ընտրություն: Մնացածը ինքնակազմակերպման խնդիր է:

Հ. Գ. Ժեստերի լեզվով «ես բոյկոտում եմ» ասելու համար մարդը վեր է պարզում իր ճկույթը, ապա հինգ մատներով երեք անգամ հարվածում սեփական սրտին: Պատկերավոր լռություն է: Կարծես ուզում է ասել, որ սիրուց դրդված մերժում է այն ու ի խորոց սրտի ասում «ոչ»՝ հանուն սրտով խորհրդանշվող, շատ ավելի բարձր արժեքների պաշտպանության: Ես էլ միանում եմ ի խորոց սրտի այդ բոյկոտին ու իմ մատնաչափ գոյությամբ ասում «ՈՉ» այս ամենաթողությանն ու իրավունքների ոտնահարմանը: Սա թիթեռնիկի ջանք է պահանջում, որն, ըստ էության, կարող է փոթորիկ ծնել:

Լուսանկարը` Հետք.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում