Այսօր` վաղ առավոտյան Լիբիայի հակակառավարական ցույցերի ամենաթեժ քաղաքում` Բենգազիում այդ երկրի հատուկ ծառայությունները վաղ առավոտյան, առանց որևէ նախազգուշացման, հարձակվել են ցուցարարների վրանների վրա, որոնք տեղակայված են եղել քաղաքի արևելյան շրջաններից մեկում: Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները:
Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05:00-ին: Վրանային քաղաքում եղել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում տեղի իրավաբաններն ու դատավորները, որոնք միացել էին ցուցարարներին: Կիրառվել է արցունքաբեր գազ և մահակներ:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ երկրում վերահսկողությունը վերականգնելու համար երկրի ղեկավար Մուամար Քադաֆին քաղաքներ է մտցրել զինտեխնիկա, իսկ նրա որդիները ստանձնել են ցուցարարներին ճնշելու գործողությունների ղեկավարումը երկրի տարբեր շրջաններում:








































