Թեհրանն առաջարկել է խորհրդակցական խորհուրդի անդամ-երկրներին Սիրիայում իրավիճակի կարգավորման համար ստեղծել կոնտակտային խումբ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Ալի Ակբար Սալեհին:
Թեհրանում օգոստոսի 9-ին իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել խորհրդակցական բնույթի նիստ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի շուրջ 30 երկրների և Ռուսաստանի մասնակցությամբ:
«Ներկա դրությամբ առաջարկվել է ստեղծել կոնտակտային խումբ: Այս կապակցությամբ դեռ ոչ մի որոշում չի կայացվել: Հիմա մենք սպասում ենք այն երկրների որոշումներին, որոնք կհամաձայնեն մտնել այս խմբի մեջ»,- ասել է Սալեհին:
Նա հաղորդել է, որ քննարկված հիմնական երեք թեմաներն են եղել արյունահեղության դադարեցումը, ազգային երկխոսության նախաձեռնումը և Սիրայի համար ճգնաժամի կարգավորման ընդունելի տարբերակի որոնումը: