Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Բահրեյնի իշխանությունները միայն հրազենով են կարողանում զսպել ցուցարարներին (լրացվում է)

01:29 Բահրեյնի ուսուցիչների միության ներկայացուցիչները կիրակի օրը հայտարարել են համապետական բողոքի ակցիա անցկացնելու մասին` կոչ անելով ուսուցիչներին այդ օրը մնալ տանը, իսկ ծնողներին` դպրոց չուղարկել իրենց երեխաներին:

23:56 Reuters գործակալության փոխանցմամբ, Բահրեյնի թագավորը հանձնարարել է թագաժառանգ արքայազն Շեյխ Սալման բեն Համադ Ալ-Խալիֆային բանակցություններ սկսել բոլոր կուսակցությունների հետ:

23:50 CNN-ի փոխանցմամբ, ժամեր առաջ Մանամայի կենտրոնում ոստիկանության կրակոցներից մահացել է 3 մարդ, ևս 4-ը գտնվում են ծանր վիճակում:

23:24 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավի Փիլայը հայտարարել է, որ Լիբիայի և Բահրեյնի անվտանգության ծառայությունները անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների դեմ: Նա դատապարտել է Ալժիրում, Բահրեյնում, Իրաքում, Լիբիայում և Եմենում ցուցարարների սպանությունը. «Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան եռում են զայրույթից», նշել է Փիլայը:

23:15 Al-Jazeera-ին Մանամայի Սուլեյմանիա հիվանդանոցից փոխանցած տվյալներով` վիրավորների թիվն այս պահին անցնում է 100-ից: Նրանցից 4 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

23:09 Ինչպես հաղորդել է Սպիտակ տան նորանշանակ խոսնակ Ջեյ Քերնին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորը մտահոգություն է հայտնել Բահրեյնում, Լիբիայում և Եմենում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել այդ երկրների կառավարություններին ցուցարարների հետ հարաբերություններում:

22:10 Al-Jazeera-ի ուղիղի եթերում վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկներից մեկն ասել է, որ այն վայրում, որտեղ ոստիկանությունը բացել է կրակը, կան բազմաթիվ վիրավորներ, որոնց անհնար է բերել հիվանդանոց:

22:07 Al-Jazeera-ն հայտնում է, որ մայրաքաղաք Մանամայի Սուլեյմանիայի շրջանում գտնվող հիվանդանոցում այլևս տեղ չկա, քանի որ այն լցված է վիրավորներով:
Երկրի թագաժառանգ արքայազն Շեյխ Սալման բեն Համադ Ալ-Խալիֆան կոչ է արել հանգստության և երկխոսության, սակայն ցուցարաները հայտարարել են, որ դա այլևս անհնար է:

21:46 Այսօր ոստիկանությունը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի «Մարգարիտի» հրապարակի մերձակայքում հավաքված հազարավոր ցուցարարների վրա կրակ է բացել հրազենից: Հայտնի է մի քանի տասնյակ վիրավորների մասին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Al-Jazeera-ն հայտնում է, որ ցուցարարները դուրս էին եկել համերաշխություն հայտնելու բոլոր այն բժիշկներին, որոնք օգնել են իրենց վիրավորներին: Այն ժամանակ, երբ նրանք ուղղվել են դեպի կենտրոնական հրապարակ, որպեսզի ոստիկաններին և զինվորականներին ծաղիկներ հանձնեն, որպես բարի կամքի նշան, նրանց վրա կրակ է բացվել:

Մի քանի օր առաջ զինվորականությանը հաջողվել էր մասամբ ազատել «Մարգարիտի» հրապարակը ցուցարարներից, սակայն նույնիսկ մայրաքաղաք մտցված զրահատեխնիկան և բազմաթիվ զինվորները չեն կարողացել ստիպել ցուցարարներին նահանջելու:

Այս պահին հայտնի է, որ վերջին օրերին զոհվածների թիվը հասել է 5-ի, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում