Գույքի կառավարման, բյուջետավորման, ֆինանսական և ռազմավարական պլանավորման, ծախսերի հսկողության, կենցաղային թափոնների կառավարման, ինչպես նաև ներդրումային քաղաքականության ոլորտներում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Կոնտերպարտ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Սարդարի հետ հանդիպման ժամանակ:
Ալեքս Սարդարը Երևանի քաղաքապետին է ներկայացրել գրասենյակի կողմից ծրագրային առաջարկների փաթեթ և պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանին աջակցել թեմատիկ դասընթացների, խորհրդատվության, առաջադեմ փորձի ուսումնասիրության մասով:
Ներկայում աշխատանքներն են տարվում «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի բարեփոխման ուղղությամբ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է սերտ համագործակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում:
Երևանի քաղաքապետարան








































