Միջազգային տիեզերակայանում այսուհետ ավելի հարմարավետ կլինի: Շուտով այստեղ իսկական ակվարիում կհայտնվի: Այն թույլ կտա ուղեծրում ունիկալ փորձեր իրականացնել: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը:
Ակվարիումը ՄՏԿ հասցրել է ճապոնական HTV3 բեռնատար տիեզերանավը: Այն բարձր տեխնոլոգիաների նմուշ է, հերմետիկ փակ, և անգամ ձկների կերակրման գործընթացն ավտոմատ է կատարվում: Ակվարիումը, որպես այդպիսին, այնքան էլ մեծ չէ, իրենից երկու տարա է ներկայացնում, որը 700 մլ ջուր է տեղավորում: Այն անընդհատ թթվածնով է հագենում: Անպիտան մնացորդների հեռացման նպատակով ջուրը ֆիլտրվում է:
Ձկնիկներն ակվարիումում առանց կողմնակի միջամտության կարող են ապրել 3 ամիս:











































