Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ապարանի ամառային առողջարանային ճամբարը արդեն երրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների

Orange Հիմնադրամի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող աուտիզմով երեխաներն այս տարի ամառային հանգիստն արդեն երրորդ անգամ անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի 7-ից 14 տարեկան աուտիզմով 16 երեխաների համար նրանց խնամակալների և հատուկ մանկավարժների ուղեկցությամբ կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով և հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ: Ճամբարը առավելագույնս նպաստում է երեխաների շփմանն իրենց հասակակիցների հետ:

Այս տարի ճամբարում իրենց վերապատրաստումն են անցնում ֆրանս-հայկական մասնագիտական դպրոցի երկու ուսուցիչ, որոնք ապրելով աուտիզմով երեխաների հետ կողք-կողքի` կծանոթանան այս երեխաների վարքագծին, նրանց հետ աշխատանքի առանձնահատկություններին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կենտրոնում աուտիզմով երեխաների մասնագիտական կրթության ներդրումը:

Այս նպատակով ԱրԲեՍ առողջության կենտրոնի և Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնի երկու մասնագետ արդեն վերապատրաստում են անցել Ֆրանսիայում` Լիոնի մասնագիտական ուսուցման կազմակերպման կենտրոնում, որն էլ հետագայում կհանդիսանա ծրագրի գործընկերը: Նախատեսվում է Ֆրանսիայից փորձագետի հրավիրում Հայաստան:

Ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է և ներառում է մի քանի նախագիծ. Երևանում մեկ և մարզերում յոթ վերականգնողական կենտրոնների վերազինում անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով: Երևանյան երկու դպրոցում ու երկու մանկապարտեզում, ինչպես նաև Կոտայքի մարզի 4 դպրոցներում և 4 մանկապարտեզներում իրականացվել են աուտիզմի մասին իրազեկման դասընթացներ, որոնց մասնակցել են ընդհանուր թվով 200 մանկավարժ, երեխա և ծնող: Կոտայքի մարզում և Երևան քաղաքի երկու պոլիկլինիկաներում առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար կազմակերպվել են կրթական դասընթացներ աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի հայտնաբերման նոր` CHAT մեթոդի ուսուցման նպատակով: Դասընթացներն արդեն անցկացվել են Կոտայքի մարզում, որոնց մասնակցել են 200 մասնագետ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի պոլիկլինիկաներից մեկում վերականգնողական ծառայության ստեղծման պիլոտային ծրագիր, որի նպատակն է աուտիզմով և զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության ծառայության մատչելիությունը:

« Արդեն 20 տարի ի վեր իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը: Աուտիզմը այնպիսի հիվանդություն է, որն ազդում է մարդու հաղորդակցային հնարավորությունների վրա, իսկ մեր ընկերության` որպես հեռահաղորդակցության օպերատորի կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև: Ամառային ճամբարն արդեն երրորդ անգամ Orange Հիմնադրամի աջակցությամբ ընդունում է աուտիզմով երեխաներին, որոնց համար այնքան կարևոր է ունենալ շփում և ժամանց », ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Ինչպես նշել է «Արաբկիր» Միացյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Արաբկիր» Բժշկական համալիրի գիտական ղեկավար Պրոֆ. Արա Բաբլոյանը,- Ճամբարը հասարակության մի փոքրիկ մոդել է, որտեղ երեխաները դրսևորում են շփման, հաղորդակցման և վարքագծի իրենց կարողությունները: Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ այս երեք տարիների ընթացքում մեծ արդյունքներ ունենք աուտիզմով երեխաների մոտ, որոնք եթե սկզբում նույնիսկ չէին ուզում ներս մտնել ճամբար , ապա այժմ ժամանակի մեծ մասն անց են կացնում երեխաների և հատուկ մանկավարժների հետ, նույնիսկ ունեն ընկերներ, ուտում են այն կերակրատեսակները, որոնք երբևիցե չէին կերել, մասնակցում են խաղերին և միջոցառումներին: Ճիշտ է այս ոլորտում անելիքները դեռ շատ են, բայց կարող եմ ասել, որ մեր սպասելիքները արդարացված են: Վստահ եմ , որ նման երեխաներն իրենց լիարժեք տեղը կգտնեն մեր հասարակության մեջ: Սա թերևս մեր յուրաքանչյուրի նպատակն է:»

2012թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 25.869 միլիոն դրամ, որն ուղղվել է ինչպես դասընթացների և գույքի, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, Երևանում ու մարզերում աուտիզմով երեխաների զարգացման և առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով համալրելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում