Thursday, 02 07 2026
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Դատական նիստ` ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության

Այսօր`ժամը 16:30-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (դատավոր` Գ. Խանզադյան) կկայանա դատական նիստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության, հետևյալ պահանջով` ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կատարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011թ մայիսի 30-ի որոշումը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական ԱսամբլեայիՎանաձորի գրասենյակ» ՀԿ-ները (այսուհետ` կազմակերպությունները) հաղորդումներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քաղաքացի Սարգիս Պողոսյանին մոտ մեկ ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապօրինի պահելու փաստի առնչությամբ քրեական գործ հարուցելու պահանջով:

ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը կալանավորվել է ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանում և 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ առանց օրենքով նախատեսված դատարանի որոշման առկայության:

Այս փաստը հայտնաբերել էին քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական խմբի դիտորդները և քրեական գործ: Հարուցելու պահանջով դիմել իրավապահ մարմիններին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2010 թվականի օգոստոսի 5–ից մինչև սեպտեմբերի 1–ը առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը:

«2010 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի ՈԲ աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ է տարվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից 1344 և 1349 հոդվածներով հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող 29.07.2010 թվականից հետախուզվող Սարգիս Մանուկի Պողոսյանը:

2011 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը, քննել է բողոքաբերներ` կազմակերպությունների վերաքննիչ բողոքը բավարարել, և նրանց բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի հունվարի 18-ի որոշումը բեկանել և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

Մինչ օրս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերը վկայակոչված որոշումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից չի կատարվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում