Պեկինի Օլիմպիական չեմպիոն, Իտալիայի հավաքականի ներկայացուցիչ Ալեքս Շվարցերն արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով դուրս է մնացել Լոնդոն-2012 Օլիմպիադայից ու չի կարողանա պաշտպանել իր տիտղոսը: Հուլիսի 30-ին տված հակադոպինգային թեստը տվել է դրական պատասխան: Իտալիայի Օլիմպիական ազգային կոմիտեն հեռացրել է մարզիկին մրցույթից: Շվարցերն անձամբ չի ժխտել, որ օգտագործել է արգելված խթանիչներ:
«Ես սխալ էի: Սա իմ կարիերայի վերջն է… Ավելի լավ է չհարցնեք՝ ինչու այդպես ստացվեց: Ես ուղղակի ուզում էի ավելի ուժեղ լինել Օլիմպիադայում և թույլ տվեցի մեծ սխալ»,- ասել է մարզիկը:






































