Ամերիկյան բանկերը մեղմացրել են վերջին 3 ամիսների վարկատերերի նկատմամբ պահանջները: Այս մասին են վկայում ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդի տվյալները, հաղորդում է RBK-ն:
Ընդ որում, ֆինանսական կազմակերպությունները նվազեցնում են պահանջները միայն խոշոր վարկատերերի նկատմամբ, այն դեպքում, երբ ոչ մեծ ձեռնարկությունները նախկինի պես բախվում են դժվարությունների հետ: Ամերիկյան ընկերությունների՝ ֆինանսավորում ներգրավելու կարողությունը մի փոքր բարելավվել է՝ չնայած տնտեսական հակասական դրությանը:
Բացի այդ, դաշնային պահուստային ֆոնդը գրանցել է հիպոթեկի պահանջարկի աճ՝ նոր բնակարաններ գնելու համար, ինչը նշանակում է, որ մասամբ վերականգնվել է անշարժ գույքի շուկան:










































