Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը

Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը գիտակցում էր, որ գուցե երկար չկարողանա դիմադրել Սերժ Սարգսյանի պահանջներին և վերջնագրերին ու տեղի տա:

ԲՀԿ 5-րդ համագումարում՝ փետրվարի 12-ին, այդ կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրված Գագիկ Ծառուկյանը հանկարծ հայտարարեց, որ եթե չկարողանա կատարել կուսակցության նախագահի պարտականությունը, ապա կհեռանա՝ տեղը զիջելով նոր նախագահի: Ծառուկյանն ինքն էլ շեշտեց, որ իր այդ հայտարարությունն անակնկալ հայտարարություն է: Հիմա թերևս պարզ է, թե ինչն էր դրա պատճառը: Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը գիտակցում էր, որ գուցե երկար չկարողանա դիմադրել Սերժ Սարգսյանի պահանջներին և վերջնագրերին ու տեղի տա: Եվ իսկապես, Ծառուկյանը դրանից հետո դիմադրեց ընդամենը 5 օր և հինգերորդ օրը գնաց ու ստորագրեց կոալիցիոն «ղազագիրը»:

Այսինքն՝ Ծառուկյանը չկարողացավ կատարել կուսակցապետի իր պարտականությունը, և նա պետք է հեռանա: Կուսակցապետի պարտականության մեջ է մտնում այն, որ նա կարողանա կուսակցության համար հնարավորինս մեծ քաղաքական հնարավորություններ և ապագա ապահովել: Մինչդեռ Ծառուկյանի ստորագրությունը ԲՀԿ-ին ոչ թե ապագա ապահովեց, այլ ՕԵԿ-ացում: ԲՀԿ-ն վարկաբեկվեց և դեռ շարունակելու է վարկաբեկվել՝ կախվածության մեջ հայտնվելով ՀՀԿ-ից:

Ժամանակի ընթացքում ԲՀԿ-ն նաև ՕԵԿ-ի նման դառնալու է ՀՀԿ-ի կցորդը, որտեղ Սերժ Սարգսյանը կտեղավորի բոլոր նրանց, ում չի ուզում ՀՀԿ-ում տեղավորել, որ իր «բյուրեղյա մաքրության» ռեֆորմիզմի վրա ստվեր չգցեն: Այսինքն՝ ինչպես ՕԵԿ-ում է խցկում զանազան խուճուճ-մուճուճների, այդպես էլ «Բարգավաճը» կլցնի տարբեր կարգի նորանոր մականունավորներով: Ահա թե ինչ ապագա ապահովեց Գագիկ Ծառուկյանը կուսակցության համար: Եվ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ բանը չի հասել նրան, որ Սերժ Սարգսյանը նաև ԲՀԿ նախագահի անունը որոշի, Գագիկ Ծառուկյանն ավելի լավ է՝ ինքնակամ հեռանա, ինչպես խոսք է տվել:

Գուցե դեռևս շանս կա, որ ԲՀԿ-ն կգլխավորի այնպիսի մեկը, որը կկարողանա այդ կուսակցությունը դուրս բերել ՀՀԿ ոտքերի տակից: Շատերը, հավանաբար, նկատի կունենան Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞ւ ոչ: Նախ՝ այդպես Քոչարյանը դուրս կգա ստվերից և կհայտնվի հասարակության աչքի առաջ, և այդժամ թող անի՝ ինչ կարող է, ոչ թե ստվերից, ինտրիգներով և խարդավանքներով, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում ընդհանուր քաղաքական պրոցեսների համար:

Գագիկ Ծառուկյանին մնում է իր սխալն ուղղելու երևի թե այդ մի տարբերակը, այլապես իշխանության վերարտադրության հերթական ակտի գլխավոր պատասխանատուն բարոյահոգեբանական առումով այս անգամ դառնում է նա: 2008 թվականին այդ պատասխանատուն դարձավ Արթուր Բաղդասարյանը: 2012-13 թվականներին կդառնա Գագիկ Ծառուկյանը: Դե, իսկ պտուղները կրկին կքաղի Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում