Սիրիայի փոխվարչապետ Օմար Գալավանջին, ով ավելի վաղ նշանակվել էր նախարարների գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող, կառավարության արտահերթ նիստ է գումարել:
Ինչպես հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները, սիրիական հեռուստատեսությունը երկու անգամ խոշոր պլանով ցույց է տվել բոլոր մասնակից նախարարներին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սիրիայի վարչապետ Ռիյադ Խիջաբը հաստատել էր, որ որոշել է անցնել ըննդիմության կողմը և մասնակցել Բաշար Ասադի դեմ պայքարին: Ինչպես հաղորդել է Խիջաբի ներկայացուցիչը, սիրիաական կառավարության նախկին ղեկավարը անվնաս վայրում է:








































