Monday, 22 06 2026
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը

Նոր թեկնածու Վանաձորի քաղաքապետի ընտրություններում

«Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Տարոն Ապրեսյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Վանաձորում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում:

Որոշումը, սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց նա, վերջնական չէ, և 2 օրից պարզ կլինի` Տարոն Ապրեսյանը կառաջադրվի, թե ոչ. «Ես մտադրություն ունեմ քաղաքապետ դառնալու, բայց ևս 2 օր, ու ես հայտարարություն կտարածեմ թեկնածությունս դնելու կամ չդնելու մասին»,- ասաց նա:

Հարցին, թե «Օրանժ Արմենիա» ընկերությունն ինչքանով կօգնի իրեն քարոզարշավի ընթացքում, Տարոն Ապրեսյանը պատասխանեց. «Ես արդեն Օրանժի հետ կապ չունեմ, ինքս իմ ձեռքով հրաժարականի դիմում եմ ներկայացրել, որպեսզի թեկնածությունս առաջադրելու դեպքում բավարար ժամանակ ունենամ ու կարողանամ նորմալ զբաղվել քարոզչությամբ: Արդեն «Օրանժ Արմենիա»-ի Վանաձորի մասնաճյուղը նոր տնօրեն ունի»:

Տարոն Ապրեսյանն ասաց նաև, որ շրջանառվող հավանական թեկնածուներից ոչ մեկին չի թերագնահատում: Իսկ հարցին, թե որպես Վանաձորի բնակիչ, ինչպես է գնահատում գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատանքը, վերջինս նշեց, որ գործող քաղաքապետի արած-չարածը կապ չունի, իր մրցակցությունը ոչ թե կոնկրետ անձի հետ է լինելու, այլ «իր Վանաձորի» համար է ինքը փորձելու աշխատել:

Հավելենք, որ որևէ քաղաքական ուժ ու կուսակցություն դեռևս Տարոն Ապրեսյանին աջակցելու ցանկություն չի հայտնել, բայց 2 հզոր ուժերը` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդեն ունեն իրենց վերջնական թեկնածուներն առաջիկա ընտրություններում: Այս դիտարկմանն ի պատասխան, Տարոն Ապրեսյանը նշեց, որ իրեն ամենևին չի վախեցնում 2 հզոր կուսակցությունների ընտրյալների հետ պայքարելը. «Եթե ես վերջնական որոշում կայացնեմ առաջադրվելու, աշխատելու եմ միայն նրա համար, որ ինձ սատարի իմ քաղաքացին:

Ավելացնենք նաև, որ Տարոն Ապրեսյանն այժմ «Ապագա Վանաձոր» ակումբի կազմակերպիչներից մեկն է, և հենց ակումբն էլ զբաղվում է նախընտրական բոլոր հարցերով:

Շուշաննա Գրիգորյան, «Առաջին լրատվական»-ի Լոռու մարզային թղթակից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում