Ֆրանսիայի հարավում ձերբակալվել է բասկյան ETA խմբավորման ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը՝ Ինյակի Իմաս Մունդուատեն:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, հուլիսի կեսերի թարմացված ցուցակի համաձայն՝ նա խմբավորման ամենավտանգավոր անդամների ցուցակում զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը:
Ինյակի Իմաս Մունդուատեն համարվում է ETA-ի վերջերս ցրված երիտասարդական թևի ղեկավարներից մեկը, ինչպես նաև 2007թ. ոչնչացված «Ուրեդերրա» ռազմական խմբի անդամ:










































