Հնագույն միջազգային կինոփառատոնը, որն ամեն տարի անցկացվում է Վենետիկում, այսօր դարձել է 80 տարեկան: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
1932 թվականի այս օրը Լիդո կղզում՝ Excelsior հյուրանոցի բակում իր աշխատանքն է սկսել աշխարհի առաջին միջազգային կինոմատոգրաֆիական փառատոնը: Բաց երկնքի տակ էկրանին ցուցադրվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլն ու պարոն Հայդը» ֆիլմը, որն այն ժամանակվա կինոքննադատների կողմից բարձր գնահատանքի էր արժանացել:
Վենետիկի առաջին կինոփառատոնում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ է ստացել Նիկոլայ Էկը՝«Ուղետոմս դեպի կյանք» ֆիլմի համար:
Այս տարի Վենետիկի 69-րդ կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Փառատոնի ընթացքում կցուցադրվի 50 լիամետրաժ ֆիլմ:











































