Գերմանական Շլեզվիգ-Գոլշտեյնում՝ մետալ երաժշտության Wacken open Air փառատոնի ժամանակ, շաբաթ օրը մի այցելու է մահացել: Մահը, ենթադրաբար, վրա է հասել ածխաթթու գազից թունավորվելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Մահացողը 1990 թվականին ծնված՝ Գերմանիայի հարավից եկած մի երիտասարդ է: Ենթադրվում է, որ նա մահացել է քնած ժամանակ: Նրան սկսել են փնտրել թիմը լքելուց երկու ժամ անց: Դեպքի առնչությամբ անցկացվում է հետաքննություն:










































