«Դա բնական կլինի ինձ համար: Եվրոպա մեկնելն ինձ համար խնդրահարույց չէր լինի, քանի որ ես այնտեղ եմ մեծացել: Մենք պետք է նայենք հնարավոր տարբերակներն ու հաշվի առնենք բասկետբոլի՝ այնտեղի մակարդակը:
Թուրքիայում ևս շատ ուժեղ է առաջնությունը, նույնիսկ ավելի ուժեղ, քան Եվրոպայում: Իսկ Իսպանիայում արդեն վաղուց է, որ բասկետբոլի առաջնությունը ուժեղագույններից է:
Բայց իմ սրտում շատ թանկ է Իտալիայի բասկետբոլը, սակայն այն այնքան ուժեղ չէ, որքան նախկինում: Երբ ես մեծանում էի այստեղ, բասկետբոլի առաջնությունն ամենաուժեղներից էր Եվրոպայում:








































