Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանին ու Պակիստանին սահմանակից Սիստան-Բելուջիստան նահանգում ձերբակալվել է մաքսանենգների մի խումբ, որը խախտել է Իրանի սահմանը: Այս մասին հայտարարել է տվյալ նահանգի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Մոհամեդ Մելաշահին:
Վերջինիս խոսքերով՝ մաքսանենգները, օգտվելով մթությունից ու տեղանքի բարդ լանդշաֆտից, կարողացել են հատել հարավ-արևելյան սահմանը և թաքնվել: Սակայն խումբը բացահայտվել է, հայտնաբերվել ու առգրավվել է 5059 կիլոգրամ թմրանյութ և սառը զենք:








































