Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ իրանական Rudaw թերթը պնդում է, թե Սիրիայում թուրք զինվորականներ են կալանավորվել: Ըստ թերթի՝ թուրք զինվորականներ են ձերբակալվել Սիրրիայի հյուսիսում, որը ներկայումս գտնվում է քրդերի վերահսկողության ներքո:
Ավելի վաղ իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, թե Հալեպում ձերբակալվել է 1 թուրք գեներալ, ով ղեկավարում էր սիրիացի ապստամբների գործողությունները: Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:








































