Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ այս գիշեր Մարդինի նահանգում պայթեցվել է «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա:
Նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
Պայթյունի հետևանքով նավթի մատակարարումն այդ խողովակաշարով կասեցվել է: Ակնկալվում է, որ նավթի մատակարարումը կվերականգնվի 10 օր անց:







































