Չինաստանի հարավում վթարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվելʽ 37 մարդ: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, զբոսաշրջային ավտոբուսը Գույլին շրջանում ընկել է ձորը: Զբոսաշրջիկները Գույլին քաղաքից վերադառնում էին Շենչժեն: Դեպքը տեղի է ունեցել Յանշո շրջանում: Ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և ընկել ձորը:
Արդյոք ավտոբուսում եղել են օտարերկրացիներ՝ չի հաղորդվում: Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ծանր վնասվածքներից մահացել է:











































