Հունաստանի միջազգային վարկատուների եռյակը՝ ԵՄ-ը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, գոհ են Աթենքի հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերված առաջընթացով, հայտարարել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը: Հունաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են բյուջեի՝ 11,5 մլրդ եվրոյի չափով տնտեսման մեթոդները, գրում է« Ռոսբալտ»ը:
Մեթոդները, որոնք քննարկվել են բանակցությունների ընթացքում, կներառեն բազային կենսաթոշակների կրճատում, կենսաթոշակառուների համար տոնական բոնուսների վերացում և այլն:
Ըստ վիճակագրությանʽ Հունաստանում կենսաթոշակառուների մասնաբաժինն ամենաբարձրն է Եվրոպայում:
Կենսաթոշակառուներին հոգ տանելը Հունաստանի բյուջեի վրա երկրի ՀՆԱ-ի 16 տոկոսն է արժենում: Պարտքային ճգնաժամից դուրս գալու համար այդ երկրի կառավարությունը պետք է բարձրացնի կենսաթոշակային տարիքի շեմը և կրճատի կենսաթոշակային վճարումները:









































