Ամերիկայի նախագահը Նյու Յորքում երկուսենյականոց բնակարան է վարձել, երբ եղել է Կոլումբիական համալսարանի ուսանող: Ներկայումս այդ բնակարանը հնարավոր է վարձակալել ամսական վճարելով 2400 դոլար:
1980-ական թթ. Օբաման բնակարանը վարձակալել է ընկերոջ հետ. Յուրաքանչյուրը վճարել է 180 դոլար, գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես ինքնակենսագրության մեջ հիշում է Օբաման, նա ստիպված է եղել մինչև երրորդ հարկում գտնվող բնակարան իր բեռը քարշ տալ աստիճաններով:
Վերջին անգամ բնակարանը վարձով է տրվել 2010-ին` ամիսը 1900 դոլարով: Գովազդային վահանակը կոչ է անում. «Ապրեք ինչպես նախագահ: Ով իմանա, գուցե մի օր դուք էլ հայտնվեք Սպիտակ տանը»:








































