Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնական հրավեր են ուղարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` մասնակցելու հերթական վեհաժողովին, որը տեղի է ունենալու մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում օգոստոսի կեսերին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությւոնները սրվել էին 2011-ի մարտին Բահրեյնում Սաուդյան ռազմական ստորաբաժանման տեղակայումից հետո:
Իրանը մեկ անգամ չէ, որ մեղադրել է Սաուդյան Արաբիային Բահրեյնի ներքին գործերին խառնվելու և շիաների ապստամբությունները կոպտորեն ճնշելու համար:
Ինչպես նախատեսվում է` կայանալիք վեհաժողովի հիմնական թեման լինելու են մահմեդական տարբեր երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները: Մասնակիցների ամբողջական կազմը դեռ հայտնի չէ:
Հրավերին Թեհրանի պատասխանի մասին դեռ չի հաղորդվում:








































