Օգոստոսի 5-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքին հարակից սարերում կորել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1948թ. ծնված Ալբերտ Շախկյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, որը կորածի ազգականների հետ համատեղ իրականացրել է որոնողական աշխատանքներ:
ժամը 11.49-ին հայտնաբերվել է Ա.Շախկյանի դին: