Երեկ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Կեսօրին, Վարդաշատ գյուղից Արարատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 85-ամյա Հայկ Հ.-ն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննչական խումբը` քննիչ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ 85-ամյա տղամարդը ինքնասպանության նպատակով նախ էսենցիա է խմել, հետո` փորձել իրեն վնասել:
Այսօր առավոտյան նրան տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:









































