Հարյուրավոր հնագիտական գտածոներ, որոնք գողացվել էին Աֆղանստանից, այսօր կվերադարձվեն Քաբուլի ազգային թանգարանին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հնագիտական որոշ գտածոների տարիքը հասնում է 4000 տարվա: Դրանք երկրի տարածքից դուրս էին բերվել 1990-ականներին` աֆղանական պատերազմի ժամանակ:
Գտածոները հայրենիք վերադարձնելու գործում կօգնի բրիտանական թանգարանը: Մասնագետների խոսքով` հնագիտական նմուշների վերադարձը ազգային հպարտության առարկա է:
Ինչպես տեղեկացնում է Քաբուլում BBC-ի թղթակիցը, Աֆղանստանում տիրող անկայունության առնչությամբ առկա է ցուցանմուշների ճակատագրի հետ կապված մտահոգություն:








































