Աֆղանական խորհրդարանականները անվստահություն են հայտնել ներքին գործերի նախարարին և ՊՆ ղեկավարին` պահանջելով նախագահ Համիդ Քարզայից նրանց համար փոխարինող գտնել:
Պատգամավորների կարծիքով` ՊՆ ղեկավար Աբդուլ Ռահիմ Վարդակը և ներքին գործերի նախարար Բիսմուլա Մոհամադին պատասխանատվություն են կրում հատուկ ծառայությունների աշխատանքի տապալման և Աֆղանստանի ու Պակիստանի սահմանամերձ շրջաններում չընդհատվող հրաձգության համար:
Այդ կրակոցները հարյուրավոր աֆղանստանցիների ստիպել են փախչել իրենց գյուղերից:
Խորհրդարանի քննարկումների ժամանակ ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ նաև կաշառակերության վերաբերյալ մեղադրանքներ են հնչել:







































