Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Քուրդական վտանգը` թուրքական եւ ռուսական գոտիների միջեւ

Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժինները ամփոփվում են հիմնական մի քանի ուղղության վրայ:

Նախ անշուշտ` հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսուժը ուղղակի եւ անուղղակի միջոցներով: Պարզ է, որ ամերիկյան այսուհետեւ «արտոնված» եւ նվիրականացած ռազմական օժանդակությունը թուրքական տարածքներից եւ կայաններից է անցնում՝ հասնելու համար Սիրիայի հակաիշխանական ուժերին: Եթե այս օժանդակությունը որոշ քողարկումներով կամ կիսաբացահայտ ձեւով է կատարվում, ապա թուրքական աղբյուրներ իրե՛նք են հայտարարում տեղվույն թյուրքմենները զինելու եւ ընդհանուր շարժումին զորակցելու աշխատանքների մասին:

Զինական եւ ֆինանսական հոսքը Թուրքիայից Սիրիա ընդգծում է Անկարայի շահագրգռվածությունը սիրիական իրադարձություններին: Այստեղ հարկ չկա կեդրոնանալու հայտարարողական մակարդակի վրա կատարվող թատերականացումներին: Նախ մերձեցում, ժողովուրդների եղբայրացման մասին պաշտոնական ելույթներ, զերո խնդիրների արտաքին քաղաքականության վարքագծի շեփորում, բազմաոլորտ պայմնագրերի կնքում եւ մուտքի արտոնագրերի ջնջում. եւ ապա՝ հազիվ դեպքերը սկսված կեցուածքների 180 աստիճան տրամագծային փոփոխություն, ցեղապաշտական եւ արյունարբու վարչակարգի բնութագրումներ, թուրքական խորհուրդները անտեսած ըլլալու հիշեցումներ, սպառնալիքներ եւ մասամբ նորին:

Սիրիայի թուրքմենները զինելու բացահայտ դիրքորոշումը ուղղակի հակակշիռ քայլ է եւ կապվում է քրտական գործոնին նկատմամբ Անկարայի ունեցած գլխավոր մտավախության: Անվտանգության գոտիի ստեղծումը, Սիրիա-Թուրքիա սահմանային շրջանների երկայնքին թուրքական զորքերի կուտակումներն ու ցուցադրական զորավարժությունները եւս սերտորեն կապվում են Թուրքիայի թիվ մեկ խնդրին` քրտական թղթածրարին հետ: Թուրքիայի արտգործ նախարարին փութալը հյուսիսային Իրաքի քուրդական ինքնավար շրջան եւ տեսակցությունը նախագահ Պարզանիի հետ գլխավոր այդ մտավախությունից է բխում։ Մինչ, միջազգային մամուլի էջերին տարբեր դիտանկյուններից վերլուծվում է «քուրդական գարուն»-ի գալուստը, որ ի տարբերություն արաբական գարնանային եղանակներին իշխանափոխություններից ավելի նոր քուրդիստանի սահմանագծումին է վերաբերվում: Իսկ նոր Քուրդիստանը ամենից շատ կմտահոգի ապահովական գոտիների ձեւավորման ձեռնարկած Անկարայի վարիչներին:

Նայենք համապատկերին: Թուրքական տարածքներից Սիրիա են թափանցում ամերիկյան ծառայությունները իրենց ռազմարհեստագիտական սարքերով: Սիրիայի ծովափը տողանցում է ռուսական նավատորմը, որ հաջորդաբար կհամալրվի նոր ուժերով: Ծովեզերյա Սիրիայի նկատմամբ կիրառվող ռուսական այս հոգատարությունն ու պաշտպանվածությունը թուրքական գոտիին դիմաց ռուսական գոտի է ենթադրում։

Ռուս-ամերիկյան անուղղակի ընդհարումները նախանշում գոտիների ձեւավորման հետեւելիք նոր սահմաններ: Նոր սահմանագծումներ առաջադրող աշխարհաքաղաքական այս վարքագիծը ներկա Սիրիայի սահմաններուն վերագծման չի վերաբերվում միայն: Տարածաշրջանային մակարդակ ու տարողություն ունի այն եւ հառաջիկա հանգրվանին կարող է ներառել Թուրքիան: Ճիշդ այստեղ է, որ կբազմապատկվի քուրտական գործոնին նշանակությունը: Հյուսիսային Իրաքի ինքնավար տարածքը մեկ մասնիկն է քուրտերի առաջադրած տարածքներին: Սիրիական տարածքից ավելի ներկա Թուրքիայի սահմաններում ապրող քուրտերի ինքնորոշման վտանգն է, որ սարսափի մատնած է անվտանգության գոտիներ որոնող Անկարային: Սիրիական դեպքերից պաշտպանվելուց առաջ համաքրդական միավորումի գործընթացները խոչընդոտելու են միտվում այդ գոտիների ստեղծման փորձերը, զորքերի կուտակումները, զորավարժությունների ցուցադրությունները:

Անվտանգության գոտի ստեղծել է ուզում վտանգվածը: Իրոք, Թուրքիան վտանգված է: Թվում է, թե մոտ է գարունը: Քուրդական գարունը:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում