Հայտնի դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը միացել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ընտրարշավին:
Իր քաղաքական նախապատվության մասին օսկարակիր դերասանը հայտարարել է ուրբաթ Այդահո նահանգում դրամական հանգանակության միջոցառման ժամանակ:
Դերասանի ընտրությունը բոլորի համար անակնկալ էր: Իսթվուդը նախկինում Fox News-ի եթերում հայտարարել էր, որ չի աջակցի ոչ մի նախագահի, և որ ինքը կողմ է նոր աշխատատեղերի ստեղծմանը և «Ամերիկայի իրական ոգու պահպանմանը»:
Ինչպես հաղորդվում է Washington Post-ի բլոգում, Այդահոյում դերասանը լրագրողներին հայտնել է, որ որոշել է աջակցել Ռոմնիին, քանի որ «երկրում վերելք է անհրաժեշտ»: Իսթվուդն ընտրողներին հայտնել է, որ հանրապետական թեկնածուի վրա ուշադրություն է դարձրել այն բանից հետո, երբ նա առաջադրվել է Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնում: Այդ ժամանակ դերասանն աշխատում էր նոր ֆիլմի վրա:
«Տեր աստված, այդ տղան չափազանց լավն է նահանգապետ լինելու համար: Բայց նա կարծես կարող էր նախագահ դառնալ»,- իր առաջին տպավորությունն է հայտնել դերասանը:
Իսթվուդի մասնակցությունը հանրապետական թեկնածուին օգնել է հավաքել 2 մլն դոլար, ինչը ռեկորդային է Այդահոյի համար:








































