ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանին անհանգստացնում է այն, որ Սիրիայի տարածքում գործում է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ հայտարարել է մերձավորարևելյան հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը:
Նա ընդգծել է` Իրանը զարմացած է, որ Արևմուտքի երկրները շարունակում են սպառազինել Սիրիայի, այսպես կոչված, դիմակայության խմբերին: Աբդոլահիանը հավելել է, որ Սիրիայում բավական ակտիվորեն գործում է «Ալ-Քաիդան», ինչի պատճառով տուժում են տասնյակ հազարավոր անձինք և ողջ տարածաշրջանը:











































