Մարկետինգի ոլորտի փորձագետների կարծիքով` վերջին «Տուր դե Ֆրանս»-ի հաղթող բրիտանացի հեծանվորդ Բրեդլի Ուիգինսը առաջիկա 5 տարիների ընթացքում 20 մլն ֆունտ կվաստակի` գովազդային պայմանագրերից:
«Նա հուսալի մարդ է և հուսալի գործընկեր: Բրեդլիի բնավորության այդ գիծը կգրավի բրիտանական այնպիսի ընկերությունների ուշադրությունը, որոնք հոգում են առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի մասին»,- հայտնել է Generate Sponsorship-ի տնօրեն Էնդի Մագլթոնը:
Վերջերս Ուիգինսը 6 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել հագուստ արտադրող Fred Perry ընկերության հետ:








































