Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Եվրոպա՞, թե՞ «Եվրասիա». Ընտրություն ապագայի և անցյալի միջև

Հարցազրույց Դավիթ Շահնազարյանի հետ:

Պարոն Շահնազարյան, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը վերջերս Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի կառավարության անունից ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ հնարավոր է արդեն աշնանը Հայաստանը միանա Եվրասիական նախագծի շրջանակներում ազատ տնտեսական գոտու համաձայնագրով իրականացվելիք համագործակցությանը: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը և ընդհանրապես` ԵվրԱզԷՍ-ի անդամակցության հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

 – Հայաստանի պետականության համար սա «ճշմարտության պահն» է, որից նաև կախված են ներքաղաքական զարգացումները: Կոչ էի արել խորհրդարանական խմբակցություններին, ովքեր չէին արտահայտվել, նրանք էլ հայտնեն իրենց դիրքորոշումը: Առայժմ արտահայտվել են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, և հստակ իրենց տեսակետը ներկայացրեցին «Ազատ դեմոկրատները»: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների վրա ավելանում են ճնշումները Ռուսաստանի կողմից: Կարծում եմ, որ այս հարցը արծարծվել է ՌԴ բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից, որոնք եղել են Հայաստանում: Ուշագրավ էր, որ Սերգեյ Նարիշկինի վերոնշյալ հայտարարությունից հետո որևէ արձագանք չեղավ ՀՀ իշխանությունների կողմից:

 Հասկանալի է նաեւ, թե ինչպիսին է եղել ՀՀ իշխանությունների դիրքորոշումը: Ըստ էության, Նարիշկինն ասել է, որ մեր իշխանությունները հավաստիացրել են, թե կմտածեն, իսկ դիվանագիտության մեջ հայտնի է, թե ինչ է նշանակում` «կմտածենք»-ը: Կարծում եմ, որ ճնշումները իշխանությունների նկատմամբ կշարունակվեն՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի:

 Եթե ՌԴ իշխանությունները այսպես հետևողականորեն հրավիրում են Հայաստանին Եվրասիական միություն, ապա հետաքրքիր է` Լեռնային Ղարաբաղի՞ն էլ են հրավիրում, թե՞ ոչ… Սա նույնպես կարևորագույն խնդիր է: Արդեն բազմիցս նշվել է, որ նման կառույցին անդամակցելը ոչ միայն տնտեսապես, այլև քաղաքականապես մեր պետական շահերից չի բխում: Բացի այդ, այդ հնարավոր քայլը էապես կբարդացնի մեր հարաբերություններն այնպիսի կարևոր, ռազմավարական դաշնակցի հետ` ինչպիսին Վրաստանն է: Կստեղծվեն ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական և հաղորդակցական լուրջ բարդություններ: Պետք է նաև հաշվի առնել, թե այդ հնարավոր քայլն ինչ ազդեցություն կունենա այսօր իշխանությունների կողմից հռչակված եվրոպական քաղաքականության հետ: Այսինքն`անդամակցելով այդ կառույցին այլևս անհնար կլինի խոսել Հայաստանի կողմից վարվող  բալանսավորված քաղաքականության, ճկունություն ցուցաբերելու հնարավորությունների մասին, և ակնհայտ է, որ այդ քայլը կատարելու դեպքում հետդարձ ճանապարհ արդեն չի լինի տեսանելի ժամանակներում: Դա էապես կսահմանափակի Հայաստանի քաղաքական, արտաքին քաղաքական եւ տնտեսական ներուժը: Ուկրաինայի թարմ օրինակն արդեն իսկ ապացուցել է եվրոպական ու եվրասիական (այդ թվում՝ Ընդհանուր մաքսային տարածքի) քաղաքականությունների անհամատեղելիությունը: Ցանկանում եմ հույս հայտնել, որ թե՛ Հայաստանի հասարակությունը, թե՛ իշխանությունները  այդ քայլին չեն գնա, և դա որևէ կերպ չպետք է ազդի հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների վրա:

 Հետաքրքրական էր, որ Նարիշկինը նմանատիպ այցելություն ունեցավ նաև Ադրբեջան, որտեղ, ըստ էության, շատ ավելի հստակ, նույնիսկ ոչ դիվանագիտական պատասխան ստացավ, որը ավելի քան սպասելի էր, որովհետև նմանօրինակ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ կապված հարցերը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չէ, որ իրականացնում է: Նման հարցերի լուծման վրա որոշիչ ազդեցություն ունեն այն նավթագազային կոնսորցիումները, որոնք գործում են Ադրբեջանում և որևէ քաղաքական որոշում, որը կհակասի այդ  կոնսորցիումների շահերին` Ադրբեջանը ի վիճակի չէ ընդունել, և ՌԴ-ում սա շատ հստակ գիտակցում են:

 Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են անկախ նրանից թե ինչ իշխանություն է Հայաստանում: Բայց ՀՀ ներկայիս իշխանությունները պետք է գիտակցեն մի կարևոր հանգամանք ևս` դա Հայաստանի կարևորությունն է Ռուսաստանի համար, և նրանք հայ-ռուսական հարաբերություններում չպետք է թերագնահատեն Հայաստանի դերը Ռուսաստանի համար: Հայաստանը պետք է վարի ոչ թե կամ-կամ քաղաքականություն, այլ` և-և քաղաքականություն, այսինքն՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն:

 – ՀԱԿ համակարգողը, ըստ էության, չընդունեց Ձեր կողմից բազմիցս հնչեցրած բանավիճելու առաջարկը, նշելով, թե` «առաջին անգամ է լսում այդ հրավերի մասին»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

 – Ըստ ԲՀԿ-ի գնահատականի` ՀԱԿ-ը «տեղափոխվել է ճշգրիտ քաղաքական դաշտ»: Դա քաղաքական դաշտի այն հատվածն է, որը դեռ տարիներ առաջ, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, բնութագրել եմ որպես «քոչարյանիզմ»: Դաշտի այդ հատվածին ժամանակին տրվել է նաեւ բարոյական շատ դիպուկ գնահատական՝ «արոտավայր»: Եվ եթե տեղափոխվել ես այդ դաշտ, ապա արդեն պետք է ընդունես քոչարյանիզմի կանոններն ու բարքերը: Այդ դաշտում արդեն չկան հիմնավորված՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական փաստարկներ կամ հակափաստարկներ: Չես կարող ընդունել քաղաքակիրթ բանավեճերին մասնակցելու հրավերները: Սա նորություն չէ: Քոչարյանիզմի դաշտի նորաբնակները գուցե այս ամենը դեռ ամբողջությամբ չեն ընկալել, բայց դա շատ լավ գիտի քոչարյանիզմի ճարտարապետներից մեկը՝ Օսկանյանը, որը ժամանակին հայտարարեց, որ առաջին նախագահն է Լեռնային Ղարաբաղը դուրս մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացից, ինչպես նաեւ նշեց, թե առաջին նախագահը Մարտի 1-ին տնային կայանքի տակ չի եղել, եւ մի շարք այլ, դիվանագիտորեն ասած՝ իրականությանը չհամապատասխանող մտքեր: Այդ հայտարարություններից հետո ես նրան էլ էի հրավիրել հրապարակային բանավեճի, որից նա բնականաբար հրաժարվեց: Այդ դաշտի մտածելակերպի մի օրինակ եւս. եթե դու համաձայն չես, որ Հայաստանը փաստացի դառնա այլ պետության տնտեսա-քաղաքական կցորդ, ուրեմն արեւմտամետ ես: Եվ ընդհանրապես, քոչարյանիզմի ամենաբնորոշիչ հատկություններից է քաղաքական դալտոնիզմը:

 Բնական է, որ այդ դաշտը չէր ընդունելու առաջարկածս՝ «կոնսենսուս՝ մինուս օլիգարխիա» բանաձեւը: Քոչարյանիզմի դաշտում գործելով, ստիպված ես հրաժարվել համամարդկային արժեքներից, եւ ի շահ մեկ օլիգարխի պայքարես միայն ներկայիս իշխանության, այլ ոչ թե ողջ օլիգարխիկ համակարգի դեմ:

 Ավելացնեմ, որ հեռու եմ այն մտքից, որ այդ դաշտ են տեղափոխվել ՀԱԿ-ին անդամակցող բոլոր կուսակցություններն ու գործիչները։

 – ՀԱԿ համակարգողը եւս երկու հարցի մասին էր խոսել…

 – Երկուսին էլ մամուլով անդրադարձել եմ: Մեկի վերաբերյալ մեկ անգամ էլ կրկնեմ. որեւէ քաղաքական ուժի հետ ես ոչ մի պայմանավորվածություն չունեմ:

 – Ամիսներ առաջ տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ դուք ամռանը մեկնելու եք Եվրոպա և Միացյալ Նահանգներ` աշխատանքային այցով: Իրականությանը համապատասխանու՞մ են այդ տեղեկությունները:

 – Այո, ես գործնական այցով մեկնում եմ Եվրոպա և Միացյալ Նահանգներ, բայց քաղաքականապես չեմ բացակայելու Հայաստանից:

 P.S.

 ՀԱԿ համակարգողը երեկ նշել էր, թե`«Դավիթ Շահնազարյանը քննադատել է ԲՀԿ-ի հետ քաղաքականությունը, բայց չի ասել, որ այդ պատճառով է դուրս գալիս Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակից»: Հարկ է հիշեցնել, որ ՀԱԿ-ից դուրս գալու իր պատճառների մասին Դ․Շահնազարյանն անդրադարձել էր «Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում