Բրիտանացի երգչուհի Լիլի Ալենը փոխել է իր բեմական անունը. Նա հիմա Լիլի Ռոուզ Կուպեր է, հաղորդում է BBC News-ը:
Այսպիսով՝ երգչուհին ցանկացել է ջնջել շինարարական ընկերության սեփականատեր Սեմ Կուպերի հետ իր ամուսնության փաստը:
Ալենն ու Կուպերը ամուսնությունը ձևակերպել էին 2011 թ. Հունիսին: Նոյեմբերին ծնվել է նրանց առաջնեկը` Էթել Մերի դուստրը: Ներկայումս զույգը երկրորդ երեխային է սպասում:
Իր կարիերայի ընթացքում Լիլի Ալենը թողարկել է երկու ստուդիական ալբոմ` Allright, Still-ը` 2006 թ., և It’s Not Me, It’s You-ն` 2009 թ.:
Երկրորդ ալբոմը նրան հասցրեց բրիտանական հիթ շքերթի բարձունքները: 2010 թ. օգոստոսին երգչուհին հայտարարեց, որ երգելով չի զբաղվելու` առանց ճշգրտելու, թե երբ կվերադառնա ստեղծագործական կյանքին:
Ալենը ցանկանում էր ուժերը փորձել այլ ասպարեզներում, մասնավորապես, նույն 2010-ին բացեց հագուստի խանութ, իսկ 2011-ին` ձայնագրման ստուդիա:
2012-ի հունիսին մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ Ալենը նոր կոմպոզիցիա է պատրաստում: Ալբոմի թողարկման ժամանակ դեռևս չի նշվում:








































