Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանարապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խստապես քննադատել է ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին.
«Դավութօղլուն Թուրքիայի ցայժմ ունեցած արտգործնախարարների թվում ամենավատ արտգործնախարարն է: Նա ասում էր զրո խնդիր, սակայն այսօր կան բազում խնդիրներ: Ո՞ր ուղղությամբ է Դավութօղլուն հաջողություններ գրանցել: Մերձավորարևելյան երկրների ներքին գործերին միջամտելու արտաքին քաղաքականությունը որևէ լավ բանի չհանգեցրեց»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԺՀԿ-ն հայտարարել էր, թե շուտով Դավութօղլուն պաշտոնանկ է արվելու, քանի որ վատթար դրության մեջ է գցել ոչ միայն իշխող կուսակցությանը, այլև՝ ողջ Թուրքիային:







































