Գիտնականները պարզել են, որ ինֆրաձայնային կանչերը փղերն ստեղծում են մեխանիզմի օգնությամբ, որը նման է մարդկային խոսքին կամ երգին: Այս մասին հոդվածը տպագրված է ScienceNow ամսագրում:
80-ականներին մասնագետները պարզել էին, որ փղերը կարող են արձակել 1-20 հերց հաճախականությամբ ձայներ: Դրանք գտնվում են մարդու ականջի ընկալունակության սահմաններից դուրս, սակայն մարդիկ կարողանում են լսել վերին՝տարբեր հաճախականությամբ հնչյունները:
Բեռլինի կենդանաբանական այգում բնական պատճառներով սատկած փղի ուսումնասիրությամբ գիտնականները պարզել են, որ հնչյուններն առաջանում են կոկորդում հայտնված օդի ճնշմամբ ձայնալարարերի տատանման արդյունքում: Արձակված ձայների՝ մարդու ականջին հասանելի հատվածները առաջին հայացքից կարելի է նմանեցնել մլավոցի, սակայն արձակման առումով դրանք ընդհանուր ոչինչ չունեն:
Մլավոցն առաջանում է կատվի կոկորդի մկանների ակտիվ կրճատմամբ, մինչդեռ խոսքն ու երգն արտադրվում են ձայնալարարերի պասիվ տատանմամբ:
Բնության մեջ փղերը նման ինֆրաձայներ են արձակում՝ հեռավորության վրա միմյանց հետ հաղորդակցվելու համար: Կենսաբանների վկայությամբ՝ փղերը կարող են միմյանց հետ կապ հաստատել նույնիսկ 10 կմ հեռավորության վրա:







































