«Հրապարակ»-ը գրում է, որ «Արմավիան» հաղորդել էր, որ Երևան-Հալեպ առաջին լրացուցիչ չվերթը չեղյալ է հայտարարվել տոմսերը չսպառվելու պատճառով:
«Իսկ նախօրեին մի լրացուցիչ չվերթ կայացել է: Ըստ «Արմավիայի»՝ Հալեպից Երևան է ժամանել 47 անձ: Ինչո՞ւ այսքան քիչ, քանի որ նախապես ծրագրված «Բոինգի» փոխարեն, որը կկարողանար տեղափոխել 100-ից ավելի ուղևոր, Հալեպ է ուղևորվել շատ ավելի փոքր ինքնաթիռ: «Արմավիայից» սա բացատրում են նրանով, որ Երևանից Հալեպ մեկնողներ չկան: Եվ նախօրեի չվերթն էլ այդ պատճառով էր հետաձգվել, «ազգային ավիափոխադրողը» հույս էր ունեցել, որ Երևանից Հալեպ՝ պատերազմական գոտի մեկնող ինքնաթիռի տոմսերը կսպառվեն:
«Արմավիայից» տեղեկացանք նաև, որ ՀՀ կառավարությունն առայժմ որևէ նյութական մասնակցություն չի ունեցել չվերթների կազմակերպմանը և դատարկ ինքնաթիռը Հալեպ թռցնելու համար ոչ մի փոխհատուցում չի տրամադրել»:








































