Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կրոնական սրբավայրեր ունեցող Իրանի ու Իրաքի քաղաքներում ստեղծվելու են հատուկ ներկայացուցչություններ՝ ուխտագնացների շրջանում առաջացող խնդիրների լուծման համար:
Այս մասին հայտարարել է Իրանի ուխտագնացության կազմակերպության ղեկավար Սեյեդ Ահմեդ Մուսավին, ով համապատասխան համաձայնագիր է կնքել Իրաքի զբոսաշրջության նախարարի հետ:
Նա հավելել է, որ ներկայացուցչությունների բացման մասին որոշումն ընդունվել է շահագրգիռ կողմերի հետ բազմաթիվ խորհրդակցություններ անցկացնելուց հետո՝ հիշեցնելով, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են միմյանց հետ զբոսաշրջային ոլորտում:
Իրաքյան ներկայացուցչությունները բացվելու են իրանական Ղոմ և Մեշհեդ քաղաքներում, իսկ Իրանի ներկայացուցչությունները՝ Քերբելայում, Ղազիմեյնում ու Էն-Նաջաֆում:









































