Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության՝ միգրացիայի հարցերով հանձնաժողովը ներկայացրել է միգրացիոն նոր ռազմավարությունն ու քաղաքականությունը: Վրաստանի քաղաքացիական ռեեստրի ղեկավար Գեորգի Գաբրիելաշվիլին հայտարարել է, որ նոր ռազմավարությունը նպաստում է միգրացիայի վերահսկմանն ու վերաբնակեցման գործընթացի ղեկավարմանը:
Նա հավելել է, որ նոր հայեցակարգի ընդունումը վերջ կդնի Վրաստանից միգրացիայի վերաբերյալ բոլոր ստահոդ լուրերին: Ընդդիմությունն ու փորձագետների մի մասը կարծում են, որ Վրաստանում դեռ պահպանվում է արտասահմանում ավելի լավ կյանք գտնելու նպատակով երկրից հեռանալու գործընթացը: Միգրացիոն ռազմավարության նախագիծը պետք է ներկայացվի Վրաստանի կառավարության հաստատմանը:









































