Ճապոնական Sharp կորպորացիան առաջիկա 8 ամսում 5000 աշխատատեղ կկրճատի՝ տնտեսման ծրագրի շրջանակում: Ընկերությունը 1950 թվականից ի վեր առաջին անգամ է զանգվածային կրճատումներ իրականացնում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Sharp-ը կհեռացնի իր յուրաքանչյուր 11-րդ աշխատակցին:Առաջին հերթին կրճատումները վերաբերելու են Ճապոնիային: Նման որոշման հիմքում անհաջողություններն են՝ կապված հեռուստացույցների և հեղուկ բյուրեղյա դիսփլեյների վաճառքի անկման հետ:
Սպասվում է, որ 2012-ի երրորդ եռամսյակում ընկերությունը կհայտարարի 100 միլիարդ իենի (1,27 մլրդ դոլարի) վնասի մասին: Ֆինանսական տարին նույնպես կավարտվի կորուստներով՝ ընդհանուր 250 միլիարդ իենի չափով: Ընկերությունը հույս ունի գոնե օպերացիոն շահույթ ստանալ:











































