Լոնդոնի «Արսենալ»-ի ռուս հարձակվող Անդրեյ Արշավինը երեկ կայացած «Բարսելոնա»-ի հետ խաղում ցուցադրեց իր ֆիրմային տարբերանշանով շապիկը:
ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն` ֆուտբոլիստները խաղի ժամանակ իրենց շապիկների քաղաքական կամ կրոնական լոզունգները և գովազդները ցուցադրելու իրավունք չունեն:
Օրենքը խախտելու պարագայում ՖԻՖԱ-ն կամ մրցույթը կազմակերպող կազմակերպությունը, տվյալ դեպքում ՈւԵՖԱ-ն, իրավասու է պատժել խաղացողին: Այսպիսով, Արշավինը կամ բանավոր զգուշացում կստանա, կամ կտուգանվի:
Խաղից հետո տված հարցազրույցում Արշավինը հետևյալ կերպ է մեկնաբանել իր արարքը. «Ես չեմ ուզում այդ մասին խոսել: Ով հասցրեց տեսնել, նա կհասկանա»:
Հիշեցնենք, որ ռուս հարձակվողը պատրաստվում է Arshavin տարբերանշանով հագուստ արտադրել, իսկ շապիկի վրա պատկերված էր նրա ֆիրմային տարբերանշանի նախնական տարբերակը: