Ուելսի կենդանաբանական այգում կապիկը այցելուից օգնություն է խնդրել: The Telegraph-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է շիմպանզեն ապակուց այս կողմ գտնվող այցելուին ցույց տալիս փականի տեղը:
Կապիկը հիանալի կերպով հաղորդակցվում է մարդու հետ, ձեռքերով շարժում է անում, որով կարծես աղաչում է իրեն ազատ արձակել:
Կենդանին հստակ հասկացնում է, որ փախչել է ուզում:











































