Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է կապիկ ուղարկել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի Տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:
Վերջինիս խոսքերով՝ կապիկը տիեզերք կուղարկվի Kavoshgar-5 տիեզերական հրթիռով: Ֆազելին ընդգծել է, որ կապիկի ուղարկումն իրականացվում է դեպի տիեզերք մարդ ուղարկելու ծրագրի շրջանակներում:
Նշվում է, որ 2010 թվականին Kavoshgar-3-ով ուղեծիր են ուղարկվել առնետ, կրիա և թրթուրներ: Իսկ ահա դեպի տիեզերք կապիկ ուղարկելու նախագիծը ներկայացվել է 2011 թվականի փետրվարին: Ակնկալվում է, որ Իրանը դեպի տիեզերք մարդ կուղարկի մինչև 2020 թվականը:








































