Վերջին երկու օրերին Սիրիայում շարունակվող բախումների ընթացքում զոհվել է 140 մարդ: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ըստ այդ տեղեկությունների՝ Հալեպի մի շարք շրջաններում շարունակվում են կանոնավոր բանակի և Սիրայի ազատ բանակի ստորաբաժանումների բախումները, որոշ թաղամասեր զրկված են էլեկտրականությունից:
Հաղորդվում է, որ Դամասկոսի արվարձաններում զոհվել է 58, վիրավորվել շուրջ 100 մարդ:
Հալեպում բանակն ակտիվացրել է գործողություններն ապստամբների դեմ, հատկապես Սալահ Ադ-Դին թաղամասում: Քաղաքի փողոցներում զինված բախումներ են տեղի ունենում վարչակարգի կողմնակիցների և հակառակորդների միջև: Գործակալությունը նշում է, որ կանոնավոր բանակն օգտագործում է ծանր սպառազինություն, հրթիռներ, հրետանային արկեր:
Թուրքական Milliyet թերթը գրում է, որ Սիրիայի ազատ բանակի ապստամբները Հալեպի հարավում գրավել են ոստիկանական երկու բաժանմունք և կառավարամետ «Շաբիհա» զինված խմբավորման գրասենյակը: Հարձակման արդյունքում զոհվել է 41 մարդ, այդ թվումʽ 7 ոստիկան, 17 զինծառայող գերի են ընկել:






































