Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաքարյա նահանգի Աքյազը շրջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային ծանր պատահար, որի հետևանքով զոհվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած աղջիկ, 80-ամյա Ուլքու Ադաթեփեն:
Ավտովթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ստամբուլից Անկարա գնացող ճանապարհին: Ավտովթարի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Նշվում է, որ Աթաթուրքը նրան որդեգրել է 9 ամսեկան հասակում:









































